Վարորդական իրավունքի վկայականի և այլ հարցերի մասով դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

ճո

Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝

Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am

Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am

Սեւանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am

Կապանի ՀՔԲ – kapani.hqb@roadpolice.am

Գորիսի ՀՔԲ – gorisi.hqb@roadpolice.am

Աշտարակի ՀՔԲ – ashtaraki.hqb@roadpolice.am

Վանաձորի ՀՔԲ – vanadzori.hqb@roadpolice.am

Արմավիրի ՀՔԲ – armaviri.hqb@roadpolice.am

Արտաշատի ՀՔԲ – artashati.hqb@roadpolice.am

Իջևանի ՀՔԲ – ijevani.hqb@roadpolice.am

Մարտունու ՀՔԲ – martuni.hqb@roadpolice.am

Վայքի ՀՔԲ – vayqi.hqb@roadpolice.am

Գյումրու ՀՔԲ – gyumri.hqb@roadpolice.am

Ճանապարհային ոստիկանության ծառայության այլ գործառույթների (վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին:

Բոլոր դեպքերում պարտադիր է նշել դիմողի կոնտակտային տվյալները:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար:

--00—ԼՄ