ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Գերմանիայի ֆուտբոլիստների միությունը Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Լևանդովսկուն հաջորդում են «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը, լավագույն նորեկ՝ «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ալֆոսնո Դևիսը:
--0—ՄՀ