ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Բարսելոնան» դիտարկում է «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տարբերակները ՝ թիմի 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին երկարաժամկետ փոխարինման համար: Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Եթե նորվեգացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը չստացվի, ապա նախապատվությունը կտրվի Ալեքսանդր Իսակին։
Իսակի գործող պայմանագրի ժամկետը «կաչաղակների» հետ նախատեսվա է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ