Լևանդովսկին հնարավոր է լքի Բարսելոնան․ հայտնի են մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Lewandowski-750x375

«Բարսելոնայում» անհանգստացած են թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղով։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» դեռևս վստահում է 36-ամյա ֆուտբոլիստին և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը ևս մեկ մրցաշրջանով։ Ակումբում հույս ունեն, որ Լևանդովսկին մոտ ապագայում կբարելավի իր խաղը, հակառակ դեպքում կողմերը հնարավոր է դադարեցնեն համագործակցությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լեհ ռմբարկուի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ