ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային կոչ է անում չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյա) տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել։ Այս մասին գրել է Известия-ն՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։
«Սուրբ Սոֆյան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, ներառված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում Է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք Է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ արժեքն այս տարածքում ոչ մի ձևով չփոխվի»,-ասվում Է հայտարարությունում։
ՅՈւՆԵՍԿՕ-ն Անկարային երկխոսության կոչ է արել, նախքան որևէ որոշում կայացնելը։
Կազմակերպությունը նշում Է, որ նման օբյեկտներում ցանկացած փոփոխության համար պետությունը պետք է ծանուցում ուղարկի ՅՈւՆԵՍԿՕ և, անհրաժեշտության դեպքում, ստուգման հարցում անել Համաշխարհային ժառանգության կոմիտեից:
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Այն մասին որ իշխանությունները պատրաստվում են փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ հայտնի է դարձել հուլիսի 2-ին։ --0—ՄՀ