ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մոսավին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ, այդ մասին գրում է «IRNA» գործակալությունը:
Ըստ պետական լրատվական գործակալության՝ ԱԳՆ խոսնակը ընդգծել է 2 երկրների՝ Ադրբեջանի և Հայաստնի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
«Հարևան երկու երկրներն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու պատրաստակամության մասին»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
--00—ԼՄ