ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ: Այս մասին հայտնում է «ԻՐՆԱ» գործակալությունը։
Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրների պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:
«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»,-նշել է Իրանի ԱԳ խոսնակը:
--00--ԿԿ