ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, որ բրիֆինգների համար Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն:
«Հարգելի՛ ԶԼՄ գործընկերներ, առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը:
Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասները՝ առաջիկայում»,-հայտնում է ՊՈԱԿ-ի տնօրենը:
--00—ԼՄ