ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
ՀԱՊԿ-ն երեքշաբթի անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:
«ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և տեղի ունեցած զինված բախումները»,- հայտնել է Զայտենդինովը:
Աղբյուրի հաղորդմամբ տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից։
Հաղորդվում է, որ Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
--0--ԱՀ