ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական անգամ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական խախտումը եղել է կանգնած ուղևորների առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքերը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում այսօրվա դիտարկման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։
ՔՏՀԱՏՄ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։
--0--ԱՀ