ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն արձագանքել է համաշխարհային երգչուհի Շերիլին Սարգսյանը՝ Շերը: Twitter-յան օգտահաշվում նա հրապարակել է հայերից մեկի գրառումը Մեծամորի էլեկտրակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին՝ կից գրառմամբ մեկնաբանելով սահմանային իրավիճակը:
«Նրանք հայերին սպանել են մինչև իմ՝ այնտեղ գնալ: Մենք փակում ենք մեր աչքերը…Նրանք նավթ ունեն»,-գրել է Շերը:
--00—ԼՄ