ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ամերիկահայ հեռուստաաստղ Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը և մի շարք այլ հայտնի ամերիկահայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։
«Հինգշաբթի՝ մայիսի 6-ին, «Teach For Armenia»-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծման աշխատանքին»,- նշված է այդ թեմայի շրջանակում տարածված պրոմո-հոլովակի մեկնաբանություններում։
«Ղեկավարելու, ոգեշնչելու, վերականգնելու իմ հերթն է։ Հույս ստեղծելու իմ հերթն է։ Ձեր հերթն է աջակցելու ուսանողներին Հայաստանում և Արցախում»,- ասում են հայտնի ամերիկահայերը։
--00—ԼՄ