ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։
Հռոմի Պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար։
--0--ԿԿ