ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով հրադադարի հաստատումը` հուսալով, որ դրան կհաջորդի առավել հաստատուն խաղաղություն:
«Հայաստանն ու Ադրբեջանը հասել են հումանիտար հրադադարի: Հուսով եմ` դա կհանգեցնի առավել ամուր խաղաղության պայմանագրի` չնայած ներկա հրադադարի խոցելիությանը»,- ասել է նա` իր վշտակցությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մարդկային կորուստ են ունեցել կամ տուժել են քաղաքացիական շինությունների ու եկեղեցիների ոչնչացումից:
--00--ԱԹ