ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարարության առանձնատանն այսօր աշխատանքային նախաճաշ են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայում ՀՀ ու Ադրբեջանի դեսպաններ Փոլատ Բյուլբյուլ Օղլուն ու Վարդան Տողանյանը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից
Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները:
--00--ԱԹ