ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում: Այս մասին news.ru-ի հաղորդմամբ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Արտաքին գերատեսչության ղեկլավարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին միմյանց միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելել է Լավրովը:
--00—ՄՀ