ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտնել է, որ սահմանում խաղաղ է, բայց զգոնությունը թուլացված չէ։ Բնակչությունը վերադարձել է բնականոն կյանքի, մարդիկ բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են։
Խոսելով թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների մասին՝ նա նկատել է, որ ԱԹՍ-ների մասսայական օգտագործումն առաջին անգամ էր Տավուշի մարզում պատերազմական գործողություների մեջ, ինչը մարտահրավեր էր։
«Մենք գործ ունեինք նոր իրավիճակի հետ։ Եթե նախկինում գիտեինք՝ արկերը որտեղից պետք է գան, ունեինք բնական պատսպարաններ, այս անգամ հասկացանք, որ այդ հնարավորությունը չկա, նոր մոտեցումներ պետք է իրականացվեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում մարդիկ մի փոքր թուլացել էին՝ մտածելով, որ էլ չեն օգտագործի ապաստարանները, բայց ստիպված եղան վերադառնալ դրան։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ