46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

դդ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու ներկայացվեցին քննչական մարմնին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ 

Ապրիլի 14-ին քրեական վարույթի շրջանակներում զննվեց առաջնաձորցու տնամերձ հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 23 թուփ:

 

--00—ՍՊ