ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի 469 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 478 մարդ, շարունակում է բուժվել 10,013-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 25,244։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 678 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 217-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 151.161 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1,981 է:
--00—ԼՄ