ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է:
«Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։
Գործընթացը շարունակական է։
Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,-գրել է խոսնակը:
--00—ԼՄ