ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Տելեգրամյան փակ ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները սկսել են ապամոնտաժել Արցախում տեղակայված պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես՝ Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները։
Ըստ աղբյուրների՝ երեկ (01.02.2024թ.) ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը, ինչպես նաև այլ ազգային սիմվոլներ։
--00—ԼՀ