ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 24-ամյա հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: Սարգիսը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։ 24-ամյա կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Լոռի» ակումբի ֆուտբոլիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
--0--ԿԿ