ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
«Արարատ–Արմենիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Վրաստանում ընթացող մարզումային հավաքի շրջանակներում և 3։0 հաշվով առավելության է հասել «Սիոնի Բոլնիսիի» նկատմամբ։
Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, աչքի է ընկել նաև Արմեն Հովհաննիսյանը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» հուլիսի 31-ին կհյուրընկալվի չեմպիոն «Ալաշկերտին»։
--00--ԿԿ