ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 37,629 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 692 մարդ, շարունակում է բուժվել 9,793-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 27,357։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 719 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 223-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 158,527 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1,061 է:
--00—ԼՄ