ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ Է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Dhaka Tribune թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ հուլիսի 28-ի գիշերը իրավապահները ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնց մոտ պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Միջադեպը տեղի Է ունեցել, երբ փորձել են այն վնասազերծել: Հինգ տուժածների թվում չորսը ոստիկանության աշխատակիցներ են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։
--0--ԿԿ