ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Կորուստների՝ բանակցային դիրքերում, ես նաև կորուստ եմ համարում ժամանակը։ Չեմ կարծում, որ բանակցային գործընթացը հնարավոր է հետ բերել առանց կորուստների։ Այս մասին հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ամենից վտանգավորը՝ այս պահին ասել, որ այլևս հնարավոր չէ հետդարձը և ստիպված պետք է շարունակենք այն ճանապարհով, որով այսօր գնում ենք։ Իմ տպավորությամբ՝ այսօր իշխանությունը սկսել է հասկանալ ինչ-որ բաներ», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով վերջին արձագանքները Տավուշի մարզում դեպքերից հետո ցույց են տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ։ Հասկանալ, որ ինչ-որ բան այն չեն անում։ Միգուցե, դա կարճատև սթափեցնող հանգամանք է, բայց, սպասենք, տեսնենք
--0--ԱՀ