ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյան։
«Բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասել է Տաթև Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում։ Նախատեսվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 10-ը:
--00—ԼՄ