ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք և հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:
Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը»:
--0--ԱՀ