ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։
«Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է այս միջադեպը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
--00--ԱՀ