ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի գրառմանը:
«Արայի՛կ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտությա՛ն նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել...
Ի դեպ, հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են Վեհափառը, ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում:
Ամո'թ քեզ»:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել էր. «Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում»:
--00—ԼՄ