ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն այն համոզմանն է, որ եթե անգամ Հիսուս Քրիստոսն էլ գա (հավելում է՝ թող ների ինձ Աստված), ապա իշխանությունն էլի անուն է դնելու ու փորձի պախարակել: 24News-ի հետ զրույցում նա, անդրադառնալով իշխանության՝ Վազգենի Մանուկյանի գործունեության վերաբերյալ արվող քննադատություններին, հիշեցրեց՝ Մանուկյանի կառավարման ժամանակ Քարվաճառն ազատագրվեց, իսկ հետագա տարիներին նա չի արատավորել իր անունը:
Դառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մարտերը ինքը չի գլխավորել, հետևաբար հրամանատարներն են մեղավոր, ոչ թե ինքը, ՀՅԴ-ականն այսպես արձագանքեց. «Եթե հաղթեինք, դափնիները Փաշինյանն ո՞ւմ գլխին էր դնելու: Պատերազմի ժամանակ ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը: Թիվ մեկ պարտության պատասխանտուն ինքն է: Ինչ վերբերում է մեղավոր փնտրելուն, ապա մեղավորներ փնտրում է վախկոտը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ