ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Այսօր ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Արցախում գործող տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների, որի ընթացքում քննարկվել են նոր տիպի կոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների պատճառով ոլորտին հասցված վնասները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Մտահոգությունները հիմնականում կապված էին զբոսաշրջիկների՝ Արցախի Հանրապետություն մուտքի սահմանափակումներին, որոնց պատճառով զբոսաշրջության ոլորտը կրում է լուրջ նյութական վնասներ:
Ժ. Միրզոյանի խոսքով՝ Պարետի որոշումներով թուլացվելու են ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:
Առանձնակի կարևորվեց նաև ԱՀ տարածքում Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնների խիստ պահպանումը, հատկապես կազմակերպությունների կողմից վերահսկողության սահմանումը:
--0--ԱՀ