ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Չինաստանի մասնագետները բնակչությանը զգուշացնում են, որ երկրի մի քանի շրջաններում տարածվում է նոր վտանգավոր վարակ: SFTS կոչվող վարակը կարող է ճակատագրական լինել:
Բժիշկները կարծում են, որ այս վարակը հիմնականում փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով: Ընթացիկ տարվա առաջին կեսին Չինաստանում հայտնաբերվել է ավելի քան 60 վարակակիր, նրանցից 7-ը մահացել են:
Վիրուսոլոգ Շեն Ցզիֆանը կարծում է, որ չի կարելի բացառել այս վարակի փոխանցումը մարդուց մարդուն: Նա նշում է, որ վարակը կարող է տարածվել արյան կամ թարախի միջոցով:
--00--ԱԹ