ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ԱՄՆ-ում Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի լաբորատորիայի գիտնականները լուսանկարել են կորոնավիրուսը: Նկարահանումն իրականացվել է թափանցող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով: Լուսանկարները «գունավորվել» և մշակվել են ինստիտուտի բժշկական վիզուալ արվեստի կենտրոնում:
Ըստ գիտնականների՝ նոր լուսանկարները քիչ են տարբերվում այն կորոնավիրուսի պատկերներից, որը 2012-ին շնչառական համախտանաշի համաճարակ էր առաջացրել Մերձավոր Արևելքում: Բոլոր կորոնավիրուսների լուսանկարները նման են միմյանց` դրանց պարուրող «թագի» պատճառով:
Նշնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 70 հազարը, մահացածներինը՝ 1700-ը, մոտ 11 000 հոգի ապաքինվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ճապոնական մի ընկերություն գտել է կորոնավիրուսի դեմ պայքարի դեղամիջոց, այն արդեն արտադրվում է։