ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
«2018-ի գործընթացները շարունակվում են, դեռ երկար անելիք ու ճանապարհը կա անցնելու: Անհավանական երազ թվացող հեղափոխությունը տեղի ունեցավ 2018-ին, երազած Հայաստանը միասին պետք է կառուցենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:
Նա այն համոզմանն է, որ իշխանությունը պետք է այնպես անի, որ իրենից հետո ռևանշիստներն իշխանության չգան: «Նախկինների վերադարձը թույլ չտալու հարցը լուծված չէ, ռևանշիստներին չպետք է ճանապարհ տալ: Հին, վատ, ստոր, անկիրթ նախկինները փորձում են ամեն բան անել վարկաբեկելու ներկայիս իշխանությանը, իսկ նախկինների ստվերից կազատվենք այն դեպքում, երբ ներկաները կոշտ ու կոպիտ մեթոդներ կիրառեն: Թավիշով առաջ գնալ չես կարող, պետք է լուրջ միջոցներ կիրառես»,- նկատել է ռեժիսորը:
Շահվերդյանը թեև բացարձակ չի կասկածում վարչապետ Փաշինյանի ազնիվ մղումներին, ավելին՝ գնահատում է նրա ջանքերը, բայց և նշում է՝ Փաշինյանի կաբինետը կադրերի լուրջ խնդիր ունի:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ