ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր խմբին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու ծառայությունը։
--00--ԱԹ