ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը ասել է, որ իրենք ունեն պլան՝ ՀՀ-ում ունենալ 6 օպերատիվ կենտրոն։
«Գրեթե մոտ ենք մեր պլանների իրականացմանը»,- ասել է նա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է կենտրոնի բացումը և շնորհակալություն հայտնել. «Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՎ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»,- ասել է նա։
--00—ԼՀ