ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքական Milliyet-ը։
Աղբյուրի հաղորդմամբ օգոստոսի 11-ի լույս առավոտյան 02;29–ին (Երևանի ժամանակով 03;29) Իգդիրի Քարագյունեյի շրջանում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժը զգացվել է ինչպես Կարս նահանգում, այնպես էլ սահմանակից Հայաստանի Արարատի, Արմավիրի, Արագաոծտնի մարզերում եւ Երեւանում։
--0--ԱՀ