ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 20 284 882-ի։ Այս մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները։
Համավարակի հետևանքով մահացել է 741 126 մարդ։
Վարակման դեպքերի թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 5 141 208 դեպք (մեկ օրում 46 808 դեպք), մահացել է 164 537-ը (աճը՝ 1075), ապաքինվել է ավելի քան 1,7 միլիոն մարդ:
--00—ՄՀ