ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հրապարակվել է ՌԴ-ում COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում զոհված բուժաշխատողների անունները։ Այս մասին հաղորդում է РиаНовости-ն: Փաստաթուղթը բաց է բոլորի համար:
«Հիշատակման ցանկում» թվով 28 անուն կա՝ բժիշկներ, բուժքույրեր, սանիտարական մասնագետներ, լաբորատորիայի աշխատակիցներ:
COVID-19-ից մահացել են հայազգի երկու բուժաշխատողներ՝ 69-ամյա համաճարակաբան Արփիկ Աշոտի Ասատրյանը (Մոսկվա) և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը(Սանկտ Պետերբուրգ):
«Հիշատակի ցանկը» կազմած հեղինակները նշել են, որ այնտեղ ներառվել են նաև աշխատավայրից դուրս վարակված մասնագետների անունները. նպատակն է վառ պահել COVID-19-ից մահացած բուժաշխատողների հիշատակը:
Փաստաթղթի հեղինակները խնդրում են բոլոր այն բժիշկներին, ովքեր գիտեն COVID-19-ից մահացած գործընկերների մասին, ուղարկեն տեղեկություններ: