ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ ուսման մեկնարկը հետաձգելու նախապայմաններ չկան: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:
Նրա խոսքով՝ նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի:
«Այսօրվա դրությամբ, չկա պայման, որ ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվի և սեպտեմբերի 15-ից երեխաները դասասենյակներում չսկսեն կրթություն ստանալ: Ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի»,- հայտարարել է վարչապետը:
--00--ԱԹ