ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսել։ Նա դեմ է Ամուլսարի շահագործմանը, Ստամբուլյան կոնվենցիային, Լանզարոտեի կոնվենցիային, հայոց պատմության կեղծմանը և այլն։
«Իմ երկրի խելացի քաղաքական գործիչներին իրարից հեռու պահելը, պառակտելն ինձ ստիպեց, որ հացադուլի անցնեմ։ Այդ քաղաքական գործիչները պետք է հավաքվեն իրար գլխի ու ազգին միավորեն»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը։
Նա ընդգծեց, որ իր հացադուլի նպատակը մտահոգ քաղաքական գործիչներին մի սեղանի շուրջ հավաքելն է, սակայն հրաժարվեց անուններ թվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ