ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր դադարեցրեց հացադուլը: Նրան էին մոտեցել «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և ուրիշներ, հայտարարել, որ իրենք ևս, ի աջակցություն չեմպիոնի, հացադուլ են հայտարարում:
Հակոբկոխյանն այդ պահին հայտարարեց, որ դադարեցնում է վեց օր առաջ սկսած հացադուլը:
--00--ԱԹ