ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն աջակցություն է հայտնել Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրվելու դեմ բողոքի ակցիային մասնակից բելառուսցիներին։
«Հարյուր հազարավոր բելառուսցիներ դուրս են եկել խաղաղ ցույցի՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին, պատժել ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի պատասխանատուներին և անցկացնել իրական ընտրություններ։ ԵՄ-ը սատարում է բելառուս ժողովրդին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։
--00—ՄՀ