ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների պետական կենտրոնը (Նովոսիբիրսկ)՝ «Վեկտոր»-ը, անցել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլին՝ մարդկանց վրա կլինիկական հետազոտություններին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Բոլոր կամավորները, որոնք ընտրվել Էին հատուկ կարգով եւ հատուկ ձեւով, իրենց լավ են զգում: Նրանք, ում պատվաստանյութն արդեն ներարկվել Է, բացարձակապես ոչ մի կողմնակի ռեակցիա չունեն: Նույնիսկ ամենափոքր կարմրություն չկա ներարկման տեղում: Բոլորի մոտ ջերմությունը միանգամայն նորմալ Է»,-ասել Է նա:
Պատասխանելով այն հարցին, թե որն Է լավը՝ «Վեկտորի»-ի՝ փորձարկումներ անցնող պատրաստուկը, թե Գամալեյայի կենտրոնի՝ արդեն գրանցում ստացած մշակումը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը բացատրել Է, թե կարեւոր Է, որ յուրաքանչյուր երկիր ունենա պատվաստանյութի մի քանի տարբերակ: «Բացարձակապես ճիշտ Է, որ յուրաքանչյուր երկրում, եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, պետք Է լինեն մի քանի տարբեր պատվաստանյութեր: Դրանով Էլ զբաղվում ենք»,-հայտարարել Է նա:
«Վեկտոր»-ը պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել Է հուլիսի 27-ին: Ինչպես հաղորդվել Է, դրանց մասնակցում են 18-ից մինչեւ 60 տարեկան 300 կամավորներ, այդ թվում՝ «Վեկտոր»-ի 60 աշխատակիցներ: Անցյալ շաբաթ առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ