ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից: Այդ մասին հաղորդել Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 4-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել Է երկրի վարչապետ Ասկար Մամինին, որը պետության ղեկավարին զեկուցել Է կորոնավիրուսային վարակի դեմ ղազախստանյան պատվաստանյութի մշակման ընթացքի մասին:
«Պետության ղեկավարին նաեւ հաղորդել են, որ Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությանը համապատասխան, ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից Ղազախստանում կսկսվի «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում Է, որ երկրի բնակչության զանգվածային կամավոր պատվաստման գործարկումը պլանավորվում Է 2021 թվականի սկզբից: «Առաջին փուլը ընդգրկի բնակչության վարակման ռիսկին առավել ենթակա խմբերը, ներառյալ բժիշկները, մանկավարժները, ուժային կառույցների աշխատակիցները»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
--00—ՄՀ