ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Թուրքիայում սպանել են Ադրբեջանի հանցավոր խմբերից մեկի պարագլուխ Նադիր Սալիֆովին: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ գրել է Anadolu գործակալությունը:
Պարբերականի տեղեկացմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Անթալիայի հյուրանոցներից մեկի ռեստորանում: Հայտնի է դարձել, որ կրակել են հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություն Նադիր Սալիֆովի գլխին: Նա իրեն սպանողի հետ ընթրելիս է եղել:
Անթալիայի մայրուղում իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին:
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ