ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Համզայի դիվիզիայի ամենահայտնի հրամանատարներից մեկը՝ Ադել Շահիրը, Լեռնային Ղարաբաղում սպանվել է։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ վկայակոչելով արաբական կայքերից մեկը։
Արաբական կայքը հայտնում է, որ Թուրքիայի հետ կապ ունեցող Համզայի հրամանատարը սպանվել է հրթիռով՝ Իրանի հետ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) սահմանին տեղի ունեցած մարտում:
Թուրք-ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար մինչ օրս առնվազն 2350 վարձկան է տեղակայվել, որոնցից 320-ը վերադարձել են՝ հրաժարվելով նույնիսկ պարգևավճարներից։
--00—ՄՀ