ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացնելու որոշմամբ իշխանությունն ստեղծում է «մի նոր մարմին՝ ԱՄՆ Գերագույն դատարան»:
«Փաստորեն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական (այս բառը, կարծում եմ, կատակով են գրել) հանձնաժողովը որոշել է ՀՀ Սահմանադրական դատարանը և ՀՀ Վճռաբեկ դատարանը միավորել՝ ստեղծելով մի նոր մարմին՝ ԱՄՆ Գերագույն դատարան։
Հ. Գ. Այս որոշումը կայացվել է ձայների չնչին տարբերությամբ»,- գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը։
--00—ԼՄ