ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Օգոստոսի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 19-ամյա Գագիկ Ղազարյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Երևանի բնակիչ, 44-ամյա Հրանտ Եղիազարյանի վարած «Lexus GX 470» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 22-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ, 59-ամյա Կարլեն Ավագյանի վարած «ГАЗель» մակնիշի մարդատար ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան:
Աղբյուրը հայտնում է, որ մարդատար «ГАЗель»-ը սպասարկում է 307 համարի երթուղին, վարորդներն էլ վթարի մեջ միմյանց են մեղադրում:
--00—ԼՄ